Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:23 11-11-2023

Ռայիսին պնդել է՝ ԱՄՆ-ն խանգարել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը

Միացյալ Նահանգները խանգարել է հրադադարին Գազայում, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Իսլամական համագործակցություն կազմակերպության ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Աշխարհը պետք է ճանաչի ԱՄՆ իսկական դեմքը։ Մենք պետք է ճանաչենք թշնամուն։ Այս հանդիպմանը սպասում են մարդիկ, հատկապես իսլամական ումման։ Իսլամական երկրները պետք է հավաքվեն միասին եւ Պաղեստինի վերաբերյալ վճռական որոշում կայացնեն»,- ասել է Իրանի նախագահը՝ ավելացնելով, որ պաղեստինյան հարցը պարզապես համաժողովում արտահայտվելու եւ դիրքորոշում հայտնելու համար չէ»,- ասել է Ռայիսին։

Անհրաժեշտ է հասնել ռմբակոծությունների դադարեցմանը, հանել Գազայի շրջափակումը, ավելացրել է Իրանի նախագահը։ Նա նշել է, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության ստեղծման նպատակը նաեւ պաղեստինյան հարցի լուծումն է։

«Այդ հանդիպման ժամանակ մենք կդառնանք Պաղեստինի խնդրի շուրջ իսլամական երկրների միասնականության եւ մերձեցման վկաները»,- ավելացրել է ԻԻՀ նախագահը։