copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:40 10-11-2023

Ֆրանսիայում աղջիկները ծեծել են իրենց անհանգստացրած թուրք երիտասարդներին

Թուրք բլոգեր և սոցիալական հարթակներում հայտնի որպես «Սոցմեդիայի ինֆլյուենսեր» Վարթոլու Օզերի նոյեմբերի 8-ին կատարած գրառմանը կից տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք աղջիկ ծեծի ենթարկում մի խումբ տղաների: Գրում է Ermenihaber-ը։

Օզերի գրառումից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի գետնանցումներից մեկում, որտեղ թուրք երիտասարդները գետնին են տապակվել, երբ փորձել են աղջիկների դեմ ոտնձգություն անել։

«Ահա թե ինչպես են տապալվում Ֆրանսիայում կեսգիշերին անցորդ աղջիկներին անհանգստացնող թուրք երիտասարդները»,- գրել է թուրք բլոգերը: