copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:25 09-11-2023

Արտատարածաշրջանային ուժերը փորձել են միջամտել իրանա-ադրբեջանական հարաբերություններին․ Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում կայացել է Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների՝ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը հանդիպման ընթացքում նշել է, որ նախորդ տարիներին ականեսել են եղել արտատարածաշրջանային ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձեր։ Նրա խոսքով՝ այդ փորձերը ոչ մի արդյունք չունեցան։ «Վստահ եմ, որ այժմ էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը պնդել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի նախիջևան երթուղի տրամադրել, ուստի իրենք նախագիծն Իրանի տարածքով կիրականացնեն։

«Հայաստանը երեք տարի շարունակ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ մեծ սխալ են թույլ տվել»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղու շուրջ։ Նա վստահ է, որ այդ նախագիծը կիրականացվի կարճ ժամանակում եւ կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հերթական ուղղությունը։

«Արդյունքում մենք կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը` Ագբանդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև հասանելի կլինեն այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ