Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:18 09-11-2023

Արցախը հանձնելուց հետո իշխանությունը Եռաբլուրում իրեն ցուցադրելու կարիք չունի․ զոհված կապիտանի այրի

«Եթե Արցախը չկորցնեինք, կարծում եմ՝ մեր ցավն այսքան ծանր ու դաժան չէր լինի»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը։

«3 տարի է մենք տարբեր եկեղեցիներում պատարագների ենք մասնակցում, հավատում ենք Աստծո արդարությանը ու լինելու է այդ արդարությունը մի օր»,- ասաց զոհվածի այրին։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները չեն այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնինչ ընդամենը 1 տարի առաջ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ էին կիրառում, որպեսզի ճանապարհը բացեին Փաշինյանի և նրա թիմակիցների համար, Արուս Հարությունյանն այսպես արձագանքեց․ «Իշխանությունները տարբեր սցենարներ էին բեմադրում՝ իրենց ներկայացնելով հայրենասերներ, ազգանվերներ, բայց այդ ամենը թատրոն էր։ Երբ Արցախը հանձնվեց, երբ Հայաստանը մասնատվում է, իրենք էլ իրենց ցուցադրելու կարիք չունեն Եռաբլուրում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին