Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:40 08-11-2023

Հայրական տունս այրել են, Քարին տակի տունս՝ զավթել. մարտական ուղի անցած արցախցի կինը բիզնես է հիմնել

««Լունա» մականվամբ ինձ կոչում էին իմ հարազատները, իմ մարտական ընկերները։ Ասում էին՝ խավար ու մութ օրերին լույս եմ սփռում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արևիկ Անդրյանը, ով իր մեջ ուժ է փորձում գտնել՝ մոխրից վեր հառնելու համար, կրկին երազելու, պայքարելու, հաղթելու համար։




Արևիկը ծնվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում։ Ավաղ, վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ տեղափոխվել է Սումգայիթ՝ մորեղբոր խնամակալության տակ ապրելու:

«Տարիներ հետո տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդը: Մազապուրծ փրկվելով՝ վերադարձա հայրենիք և հայրական տունս գտա մոխիրների մեջ. թուրքի ձեռագիրն էր կրկին: Ինքս ինձ երդվեցի՝ վրեժ լուծել թշնամուց, ազատել հայրենիքս կապանքներից: Արցախյան ազատամարտի սկսվելուն պես կամավորագրվեցի և մեկնեցի ռազմաճակատ՝ որպես դաշտային հոսպիտալի բուժքույր»։

Արևիկի մարտական ուղին ձգվում է Ֆիզուլիից Չլդրան, Բերձոր, Շուշի․․․ Մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա, 44-օրյա և վերջին պատերազմին:




«Ամուսինս ևս պատերազմի մասնակից է՝ Քարին տակի համար մղվող մարտերի ժամանակ վիրավորվել է, զինհաշմանդամ է…
Պատերազմների հետևանքով 4 անգամ տուն եմ կորցրել՝ հայրական տունս այրել են, Սումգայիթից՝ տեղահանել, Շուշիի Քարին տակ գյուղի ամուսնական տունս՝ զավթել, Ստեփանակերտի տունս էլ մնաց գերեվարված..․ սրանք առ ոչինչ են, բայց ․․․ Արցախս կորցնելով՝ կորցրեցի իմ ինքնությունը, իմ երազանքները, իմ պայքարն ու երբեմնի հաղթանակը: Անհնար է համակերպվել, անհնար է առանց հայրենիքի ապրել, բայց և մեր ինքնությունը պահպանել է պետք, մեր լավագույն ավանդույթները՝ շարունակել»,- ասում է Արևիկը, ապա հավելում.




«Աղջկաս հորդորներով բացեցինք մեր գործը՝ Luna’s bakery, «Լունա»: Ուժ եմ փորձում գտնել մոխրից վեր հառնելու համար, կրկին երազելու, պայքարելու, հաղթելու համար»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել