copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:21 08-11-2023

Մեծ վտանգի առջև ենք կանգնած․ մենք չենք լինի, եթե չփոխենք էս համակարգը․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունն ա․
«Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Իսկ սա իմ դեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աբսուրդ հայցից մի հատված ա․
«…Վերոգրյալ նորմերից հետևում է, որ ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս կաշկանդված չէ մարդու և քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով…» ։)

Ու եթե սա ձեզ չար կատակ կթվա, ապա դուք սխալվում եք։ Սա պետական ինստիտուտների դեգրադացման հետևանք ա։ Սա մեր կյանքի վերաբերյալ կարևորագույն որոշումներ կայացնող պետական համակարգում տգիտության ու իրենց գործի հիմքերը չճանաչելու վառ ցուցիչ ա։ Սա նշանակում ա, որ մենք 30 տարի ձևավորել ենք պետական կառավարման համակարգ, որ չգիտի՝ ինքը ինչի համար գոյություն ունի։ Սա նաև ցուցիչ ա, որ մենք մեծ վտանգի առջև ենք կանգնած․ մենք չենք լինի, եթե չփոխենք էս համակարգը։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է