copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:42 07-11-2023

Ավինյանը քաղաքապետարանի աշխատակիցներին արգելել է զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, նրան «պարոն»-ով դիմել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած երկուշաբթի օրը, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ, որոնք ի պաշտոնե մասնակցում են այդ նիստերին: Մասնակցում են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Այդ օրը Ավինյանը սպասել է, որ վերջիններս հեռանան, նախապես քաղաքապետարանի իր ենթականերին տեղեկացրել է, որ առանձին զրույց ունի։

Ապա զգուշացրել է, թե Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրա հետ հարգալից՝ «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Իր խոսքում ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։

Բանն այն է, որ շորթման մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա եւ հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչեւ իր նշած ժամկետը այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի: Ավինյանը շեշտել է, որ Երեւանը մի քաղաքապետ ունի, եւ իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։ Ի դեպ, ներկաները հետո տարակուսանք են հայտնել, որ Ավինյանն ընտրվել է նաեւ Դոգի կուսակիցների ապահոված քվորումի շնորհիվ եւ առաջիկայում ավագանու շատ որոշումներ ընդունելու համար նորից նրանց քվեների կարիքը պետք է ունենա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ