copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:29 06-11-2023

Մեկնարկում է «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ը

Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակը եւ ՀՀ Ազգային ժողովը մեկնարկում են «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ը։

ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ ամբողջ Հայաստանից ընտրված 15 երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը՝ աշխատելով ԱԺ խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում եւ աշխատակազմի վարչություններում:

Ծրագրի ընթացքում երիտասարդ մասնագետների պարտականությունները հիմնական լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝

-հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ, մեդիա մոնիտորինգ
-օրենսդրական գործընթացների վերաբերյալ զեկույցների եւ օժանդակ նյութեր պատրաստում
-նիստերի, հանդիպումների կազմակերպմանն աջակցություն,
-սոցիալական ցանցերի վարում եւ հաղորդակցության բարելավում,
-քաղաքացիների հետ աշխատանք, համայնքային հանդիպումների կազմակերպում
-խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքներում աջակցություն (միջխորհրդարանական կազմակերպություններ,
-բարեկամական խմբեր, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն)
-խորհրդարանի ամենօրյա այլ աշխատանքներում ներգրավվածություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը