Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:01 04-11-2023

Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկանում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։


Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։

Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։

Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել