Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 04-11-2023

Գյուղում հայերեն խոսող ադրբեջանցիներ էին շրջում, հարսս ուզում էր տունը վառել․ արցախցի

«Գյուղում վիճակն աննկարագրելի էր, անընդհատ կրակոցների ձայներ էին լսվում, չորս կողմից շրջափակման մեջ էինք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջան Իվանյան գյուղից բռնի տեղահանված 75 ամյա Գյոզալ Մոսիյանը։

Տարեց կնոջ խոսքով՝ այդ օրերին, երբ ինտերնետ կապը կորել էր, անջատվել էին նաև ռադիոյի հայկական ալիքները։

«Ադրբեջանական ռադիոյով մաքուր հայերենով խոսում էին, հայտարարում էին՝ խուճապի մի մատնվեք, մենք ձեզ լավ կպահենք, ադրբեջանական պասպորտ կտանք ձեզ, բայց նույն ժամանակ Ալիևը Բաքվից հայտարարում էր՝ ես պատասխանատու չեմ հայերի համար․․․
Հետո Թաղավարդի դեպքը տարածվեց, որ ադրբեջանցիները մտել և մորթոտել են կանանց և երեխաներին, ռուսները ուզել են օգնել, բայց նրանց էլ են սպանել, 4, թե 6 հոգի ռուս է մահացել այնտեղ․․․»,- պատմեց տիկին Գյոզալը»։

Արցախցի կինն ասաց, որ իրենց հետ ոչինչ չեն վերցրել, միայն զոհված 2 որդիների լուսանկարները և հաշմանդամության խնդիր ունեցող որդու անվասայլակը․
«2 որդիներս առաջին պատերազմում են զոհվել, զինվորական համազգեստով նկարները վախեցա վերցնել, միայն քաղաքացիական հագուստով փոքր նկարները վերցրեցի, այստեղ մեծացրել ենք․․․»։

Տիկին Գյոզալը նաև պատմեց, որ սեպտեմբերի 19-ից հետո գյուղում ծպտյալ ադրբեջանցիներ էին շրջում և զրուցում բնակիչների հետ․
«Քաղաքացիական շորերով էին,մաքուր հայերենով էին խոսում, չէր ասի, թե ադրբեջանցիներ են։ Վախեցանք, հարսս ուզում էր տունը վառեր, բայց չթողեցինք,ասացինք՝ տունը վառենք, ճանապարհին բոլորիս կկոտորեն»։

Արցախցի 6 հոգանոց ընտանիքը 3 օր ճանապարհ անցնելուց հետո բնակություն են հաստատել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։ Տան վարձը 100․000 դրամ է, սակայն տարրական պայմաններ չկան։ Ավելին՝ ընտանիքի անդամները 6-ն են,իսկ վերմակները՝ երկուսը։

«Մենք վերմակի կարիք ունենք, սննդի կարիք ունենք, գոնե վերմակ տան, սնունդ տան, որ գոյատևենք։ Գիշերը ցուրտ է, փայտ չկա, որ վառենք․․․»,- ասաց արցախցի կինը։

Տիկին Գյոզալը ցույց է տալիս տան պայմանները, ապա պատուհանագոգին դրված կանաչ սոխերը, ինքն է աճեցնում․
«Փող չունեմ, որ վազեմ շուկա, ցամաք հացի հետ կուտեն երեխաները, ի՞նչ անենք․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել