copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:11 03-11-2023

Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։

Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պարտադիր կրթության ապահովման պատասխանատվությունները: Մասնավորապես, ամրագրված է. դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով, ԿԳՄՍ նախարարությունը սահմանում է երեխային հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը, ՀՀ մարզպետները և Երևանի քաղաքապետը համակարգում և վերահսկում են իրենց տարածքում դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, իսկ ՏԻՄ մարմիններն իրականացնում են երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:

Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման նպատակն է դպրոցահասակ երեխաների կրթությունից դուրս մնալը կանխելը, ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաներին վաղ բացահայտելը, դուրս մնալու պատճառները վերհանելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը, երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

Ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային ենթահամակարգի տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ ուսհաստատությունից, հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը:

Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում Խնամակալության և հոգաբարձության մարմնինը դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և ուղղորդում է անձին ուսհաստատություն՝ սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար: Հաստատությունում կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով: Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել