copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 08:50 03-11-2023

Անիի դեմ դավեր նյութողը տեսնես գիտի՞, որ տնօրեն լինելը մենակ էդ փափուկ բազկաթոռներին վեր ընկնելը չի

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էս միջակությունների, չմո հավակնոտների անարժեք ու անսկզբունք ժամանակներում, եթե մարդու հետևից այսպես ասած՝ ընկած ես, անպայման, ցավոք, անպայման կգտնես, մեծ ճիգերով, ջանքով, անգամ ստորանալու գնով կգտնես որևէ պատճառ, առիթ՝ նրան վնասելու և ուզածիդ հասնելու: Ես հաստատ չգիտեմ, գուցե էդ ֆորմալ պատճառն իրոք կա, բայց էդ ֆորմալություններն ու հազարումի զըրթուզիբիլ չինովնիկական ձևականություններն ինձ համար գրոշի արժեք չունեն էս դեպքում, որովհետև կա Ani Yeghiazaryan-ի խոսքը, իսկ Անին էն մարդն է, որին հատկապես էս դեպքում հավատում ու վստահում եմ անվերապահորեն: Թող ինձ ներեն մյուս թանգարանների տնօրենները, որոնցից շատերն իմ ընկերներն ու մտերիմներն են, բայց Անին իր աշխատանքով ինձ համար թանգարանի տնօրենի չափանիշ է: Սերը, գիտելիքը, նվիրվածությունը, կրեատիվությունը, գործից հասկանալը վերջապես․․․ Մի քիչ հետ նայեք ու կտեսնեք, թե նրա կատարած աշխատանքը, մշակած ու իրականացրած ծրագրերը շղթայական ինչ ռեակցիա են ունեցել մյուս թանգարանների աշխատանքների լավարկման գործում: Ու նրա դեմ դավեր նյութողը, էս ամեն ինչից ուրախացողը՝ տեսնես գիտի՞ ինչ բան է թանգարանային գործը, տեսնես գիտի՞, որ տնօրեն լինելը մենակ էդ փափուկ բազկաթոռներին վեր ընկնելն ու ինչ-որ թղթեր ստորագրելը չի, տեսնես գիտի՞, որ դա բարձր ծառայություն է բարձր արժեքների: Տեսնես գիտի՞, թե, ասենք, ինչ բան է որևէ գրողի երկերի ակադեմիական հրատարակություն ասվածը, գիտի՞ մեծի ժառանգությունն ինչ է, դրա հետ հոգատարությամբ վերաբերվելն ինչ է․․․ Ու ընդհանրապես, լիքը ի՞նչ է-ներ տեսնես գիտի՞․․․

Անիի կատարած աշխատանքն էս տարիների ընթացքում էն լավագույն ու լավատեսական մեսիջներից է, որ հնարավոր է ինչ-որ բան կարող է դեպի դրականը փոխվել էս բամբասանքներով լեցուն ու վատի, անարժեքի կույր պաշտամունքների գերի հասարակությամբ երկրում: Էդ ի՞նչ եք անում, արա՛, էդ ո՞ւմ վրա եք ձեր ստոր ու չնչին հավակնությունների ժանգոտ ու բութ սուրը բարձրացրել, էդ իբր ի՞նչ սկզբունքայնության խաղեր եք տալիս․․․

Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Անի Եղիազարյանին: Նա ինձ համար էս երկրի լավ գալիքի, բարձր խոսքի ու արժեքների, նվիրյալ ու գիտակ աշխատանքի, վերջապես կիրթ ու զարգացած հասարակություն ունենալու հավատի խորհրդանիշ ու երաշխիք է: Դուք ո՞վ եք, արա․․․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը