Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:54 02-11-2023

Կարմրուկի բռնկում ունենք, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյան

Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, և կարող եմ ասել, որ հենց այս պահին դեպի մարում է գնում բռնկումը: Այդ մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի նվազում, և հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում, բոլոր սիմպտոմները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման բոլոր աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք:

Ունեցել ենք նաև բալիկի մահվան դեպք: Պետք է նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել, և ունեցել է այն հիվանդությունները, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են»,- ասաց Ավանեսյանը՝ հորդորելով, որ ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացվեն:

Նախարարը նաև նշեց, որ մինչև քովիդի բռնկումը հանրության շրջանում եղել է 93-94 տոկոս պատվաստվածության աստիճան, մինչդեռ քովիդի ժամանակ, երբ առաջնային օղակի աշխատանքն ընդհատված էր, պատվաստումների տոկոսն իջել է: 2022-ին վերականգնվել են ցուցանիշները:

«Մենք մեզ համար խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք 95-96 տոկոսի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քովիդի դեպքերին, ապա Ավանեսյանը նշեց, որ այս պահին որևէ նոր շտամ չկա, օմիկրոնի շտամն է շրջանառվում, բայց լինում է, որ գրիպն ու քովիդը միաժամանակ են լինում, այդ դեպքում հիվանդությունը բարդ է ընթանում: Իսկ ընդհանուր առմամբ քովիդի մասով անհանգստացնող բան չկա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի