copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 02-11-2023

Արմենների պայքար՝ պաշտոնի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այն դժվար է ազատ ընտրություն անվանել, քանզի, ինչպես ցույց տվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի 2019-ի ընտրությունը, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլ թեկնածու չհաղթի:

Անշուշտ, դարձյալ իշխանություններն են որոշելու, թե ով է լինելու ՀՖՖ նախագահը՝ նախագահ ընտրող ֆուտբոլային ֆեյք ու իրական ՀԿ-ների տերերի հետ կաշխատեն, եւ կընտրվի նա, ով «պետք է»։ Ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը շատ է վարկաբեկվել՝ չկան ֆուտբոլային հաջողություններ, կան խայտառակ պարտություններ տարբեր տարիքային հավաքականներում, դրան գումարած՝ նրա անցյալի «հերոսություններն» ու ֆուտբոլային աշխարհի հետ աշխատելու անկարողությունը, անընդհատ խնդիրներ ու լարվածություններ ստեղծելը, կոռուպցիոն կասկածները:

Սրան գումարած՝ լուռ հակամարտություն է հասունանում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդական, 19-ից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ու մինչ վերջերս նրա հովանավորյալ Մելիքբեկյան Արմենի միջեւ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիքով ավելի ավագ Նիկողոսյանը մտորում է, որ ժամանակն է, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ։ Ժամանակին Մելիքբեկյանը ստանձնել է այդ պաշտոնը հենց իր օգնությամբ ու հովանավորությամբ: ՀՖՖ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկողոսյանը համարում է, որ վերջինս դուրս է եկել իր վերահսկողությունից՝ սկսել է ուղիղ աշխատել իշխանությունների, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Այն, որ Մելիքբեկյանը կարողանում է ոչինչ չանելով բուռն գործունեության տպավորություն ստեղծել՝ հայտնի փաստ է: Թե ում վրա կկանգնի իշխանությունների ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը։ Լավ կլիներ, որ պայքարն ընթանար այն կոնտեքստում, թե ում է ավելի հետաքրքրում հայկական ֆուտբոլը, եւ ով կարող է այն զարգացնել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը