copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:53 02-11-2023

Արցախցի պատգամավորները փակ քննարկումների մեջ են. ինչու նիստ չեն անում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված պատգամավորներից հետաքրքրվել՝ ինչու Արցախի բռնի զավթումից հետո ՀՀ-ում Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ չեն հրավիրում եւ ինքնորոշման հարց բարձրացնում: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, մեր այս հարցին ի պատասխան, ասաց, որ դեռ փակ քննարկումներ են ունենում միայն:

«Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կա՛մ պատգամավորները, կա՛մ ԱԺ ղեկավարությունը, բայց այս պահին դեռ փակ քննարկումներ են տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով. շատ հարցեր դեռ ոչ հրապարակային են քննարկվում»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում հրապարակային շատ բան ասել չեն կարող. «Ժամանակը կգա, կխոսենք, հիմա շատ բան չենք կարող դեռ խոսել. եթե հրապարակային լիներ, կխոսեինք»:

Նկատենք, որ Արցախի բոլոր պատգամավորները միաբերան ասում են, որ հիմա դեռ փակ քննարկումների մեջ են: Տպավորություն է, որ նրանք ինչ-որ բանի են սպասում եւ առաջիկայում հստակ քայլեր նախաձեռնելու մտադրություն չունեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ