Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:07 01-11-2023

Լկտի եք Ձեզ պահում, ամո՛թ Ձեզ․ այսօր պատգամավորներ էին «վատացել»

ՀՀ ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի՝ ՄԻՊ ծախսերն ու անելիքները քննարկելիս կրքերը թեժացան և բուռն վիճաբանություն սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ու ​«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջև։

Արեգնազ Մանուկյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ այսօր քրեակատարողական հիմնարկներում 4 տասնյակի հասնող քաղբանտարկյալներւ, այդ թվում նաև կին քաղբանտարկյալի իրավունքների ոտնահարման դեմ ի՞նչ քայլեր են ձեռնարկում և ինչպես է գնահատում այս երևույթը։
​​​​
Նրան արձագանքեց ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«Ես հույս ունեմ, որ մեր ոստիկանությունը կշարունակի նույն կերպ վարվել այն լկտիների հետ, որոնք ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում… Եվ այո՛, այդ լկտիներին ու լպիրշներին պետք է տապալել գետնին ու տանել համապատասխան տեղեր»։

«Դուք ինքներդ ձեզ արդեն լկտի պահեցիք ու քաղաքացիներին իրավունք չունենք հրահանգներ տալու»,- նրա խոսքն ընդհատեց Արեգնազ Մանուկյանը։

«Լկտին դուք ինքներդ եք պահում, որովհետեւ ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդող մարդիկ այստեղ ունեն պաշտպաններ, և էս է ձեր դեմքը։ ՀՀ քաղաքացուն փողոցի մեջտեղում ծեծում են, հայհոյում են, մեքենան ջարդում են, բայց Արեգնազ Մանուկյան անունով պատգամավոր պաշտպան ունեն, ով այստեղ հայտարարում է, թե նրանք իբր թե քաղբանտարկյալներ են։ Ուրեմն նրանք սրիկաներ են, լկտիներ են, հանցագործներ են, և իրենք ձեր նման պաշտպան ունեն այստեղ։ Փոխանակ ամաչեք, որ այստեղ դրանց պաշտպանությունն եք հանձն առել։ ՀՀ քաղաքացիներին հրապարակային ամենավերջին հայհոյանքն են տալիս, փոխանակ գլուխներդ կախեք, եկել եք այստեղ, դրանց պաշտպանությամբ եք զբաղվում, ամոթ ձեզ։ Ես լինեի ձեր տեղը, գլուխս կկախեի, մի հատ էլ եկել այստեղ ելույթ եք ունենում»,- հայտարարեց Պապոյանը։

«Տիկին Մանասյան, այստեղ մարդ է վատացել, բժիշկների հրավիրեք այստեղ»,- ի պատասխան ասաց Մանուկյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ բոլորին հորդորեց իրենց պահել հանրային ծառայողին վայել, զերծ մնալ վիրավորանքներից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին