copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 01-11-2023

Գրիգոր Նարեկացի ծննդատանը նորածին է մահացել. shamshyan.com

Օրեր առաջ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում նորածին երեխա է մահացել: Այս մասին ահազանգել են ծնողներն ու պատմել եղելությունը:

Երեխայի հոր՝ Արտյոմ Հովհաննիսյանի խոսքով՝ երեխայի մահվան մեղավորը բժիշկ Էդիկ Բաղդասարյանն է:

Նա պատմել է, որ 9 ամիս կնոջ հոտազոտությունները Գրիգոր Նարեկացի հիվանդանոցում են կատարել, կինը առողջական խնդիրներ ու գանգատներ չի ունեցել: Բժիշկներն էլ վստահեցրել են, որ առողջ երեխա կունենան: Զույգը տղայի էր սպասում: Բայց ծննդաբերության ժամանակ Էդիկ Բաղդասարյանի անփությության հետանքով երեխան մահացել է: Ասում են՝ բժիշկը հրաժարվել է կեսարյան հատում անել՝ պնդելով, որ «երեխային պետք է ցավերով լույս աշխարհ բերել»:

Երեխայի մահից հետո էլ, ծնողների խոսքով, նույն բժիշկը փորձել է «սփոփել» ծնողների վիշտը, ասելով, որ դեռ երիտասարդ են, կհասցնեն նորից երեխաներ ունենալ:

Ծնողները պահանջում են, որ բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խոստությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից