copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 31-10-2023

Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել

Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նաև նշվում է, որ վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Կայքը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել Սնուփ Դոգի համերգի համար և համերգի հետաձգման պատճառով վերադարձվե՞լ է գումարը բյուջե։ Կառավարությունը հարցումը հասցեագրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragi.News-ը գրել էր, որ համերգը հետաձգել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ Սնուփ Դոգը։ Համերգը հետաձգվել է անորոշ ժամանակով, սակայն բոլոր գումարները փոխանցված են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին