Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:43 31-10-2023

Մակրոնը մտադիր է պայմանավորվել Ղազախստանից և Ուզբեկստանից ուրանի մատակարարումների ավելացման շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է պայմանավորվել Ղազախստանից եւ Ուզբեկստանից ուրանի մատակարարումների ավելացման շուրջ միջինասիական հանրապետություններ կատարելիք այցի ժամանակ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 1-2-ին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, նշել է, որ ուղեւորության հիմնական նպատակը Ֆրանսիայի «էներգաանվտանգության ամրապնդումն» է՝ ռուսական վառելիքային մատակարարումներից հանրապետության կախումը նվազեցնելու առումով։ Բանակցությունների օրակարգի կարեւոր կետերից մեկը լինելու է ֆրանսիական Orano ընկերության (նախկինում՝ Areva) «ներկայության ընդլայնումը» Ղազախստանում։

Ֆրանսիական ատոմակայանների համար ուրանի կարեւոր մատակարարը ստիպված էր դադարեցնել Նիգերում իր հանքավայրերից մեկի գործադրումը միջազգային պատժամիջոցների պատճառով, որոնք հաջորդել են ռազմական հեղաշրջմանը աֆրիկյան այդ երկրում, նշել է գործակալությունը։ «Ղազախստանը Ֆրանսիայի էներգետիկ անվտանգության բանալին է»,- Bloomberg-ը մեջբերել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Մայքլ Լեւիսթոնի խոսքերը։

Ֆրանսիայի նախագահի այցի նպատակներից մեկն էլ փորձն է լինելու՝ ազդել նախկին խորհրդային հանրապետությունների վրա, որպեսզի նրանք քայլեր անեն «Ռուսաստանից կախումը նվազեցնելու ուղղությամբ»։ Հակամարտությունն Ուկրաինայում «խախտել է տարածաշրջանում վաղուց հաստատված հարաբերությունների համակարգը» եւ կարող է «համապատասխան հնարավորություններ» ստեղծել, որպեսզի միջինասիական երկրները հեռանան Մոսկվայի ազդեցությունից, նշել են գործակալության աղբյուրները։

Ինչպես նշել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությանը, 2022թ. Ղազախստանը դարձել է ոչ միայն ուրանի խոշոր մատակարարը հանրապետության համար, այլեւ նավթի երկրորդ խոշոր արտահանողը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել