copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:03 30-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերն ի նպաստ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության և Մայր Աթոռի ու Ճապոնիայի մշակութային կառույցների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանության խնդիրներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր լավատեսական ոգով, զորեղ հավատքով, ինչպես և բարեկամ երկրների ու միջազգային հանրության գործուն աջակցությամբ կհաղթահարի առկա փորձությունները։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր շնորհակալությունը հայտնեց այս դժվարին իրավիճակում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:

Իր հերթին դեսպան Ֆուկուշիման անդրադարձավ Հայաստանում իր ծառայության տարիների ընթացքում ստացած տպավորություններին՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի հյուրընկալությունը և հոգևոր-մշակութային ժառանգության յուրօրինակությունը:

Ճապոնիայի դեսպանը նաև իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Նորին Սրբությանը արցախյան պատերազմի զոհերի ու տեղահանված արցախցիների առնչությամբ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել