copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:05 30-10-2023

Այն, ինչ կատարվում է դատարանում, ոչնչով չի տարբերվում Բաքվի դատարաններում տեղի ունեցողից․ Արմեն Աշոտյան

Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրնեկիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից։

Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ միայն աշխատանքային լեզուն էր տարբեր։

«Նախորդ նիստերից բոլորը հասկացան, որ այս նիստը ոչ միայն փուչիկ է, այլն նաև քաղաքական հետապնդում և չարամտություն»,- ասաց Աշոտյանը։

Դատավորի դիտարկմանը, որ Աշոտյանը խոսի ըստ էության, վերջինս հակադարձեց, որ հենց ըստ էության էլ խոսում է։

«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ Ադրբեջանական բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում», - հավելեց Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում