copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:45 26-10-2023

ՀՀ-ում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կապահովի կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան

Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Այս մասին հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման և խաղաղության հաստատման հեռանկարների մասին:

«Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված