Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 07-02-2022

Մակրոնը Պուտինին ասել է, որ երկխոսությունը կապահովի Եվրոպայում անվտանգությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների բաց հատվածում ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը Եվրոպայում անվտանգության ապահովման հիմնական միջոցն է։

Մակրոնի խոսքով՝ բաց երկխոսության հիմքը դրվել է 2019 թվականին՝ նա հիշեցրել է Ֆորտ Բրեգանսոնի իր նստավայրում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումները։

«Երկխոսությունն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, այս երկխոսությունն անհրաժեշտ է»,- ասել է Մակրոնը։

Նա ասել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում ակնկալում է գտնել Եվրոպայի և Ռուսաստանի անվտանգության հարցերի պատասխանները։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ուրախ է կուտակված հարցերը մանրամասն քննարկելու հնարավորություն ունենալու համար և վստահություն է հայտնել, որ այժմ կսկսվեն «Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար օգտակար հավաքական պատասխանի» որոնումները, ինչը թույլ կտա «խուսափել պատերազմից և կառուցել կայունություն, ինչպես նաև փոխադարձ վստահություն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան