Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 25-10-2023

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով ֆորումին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի կազմակերպած «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով ֆորումին:

Նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգի ներկա վիճակը, մարտահրավերները, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման ընթացքը, աճող կարիքներին համապատասխան պետական մոտեցումը.

«45 հազարից ավելի տեղահանված հայրենակից է գրանցվել առողջության առաջնային պահպանման օղակում, ինչը նախապայման է պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար: Միաժամանակ, մոբիլ թիմերի միջոցով կազմակերպվել են բժշկական խորհրդատվություններ, հետազոտություններ քրոնիկ հիվանդություններն ախտորոշելու համար` հետագա շարունակական հսկողությունը և դեղերի տրամադրումը ապահովելու նպատակով»:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև տեղահանված բուժաշխատողների հավաստագրման և աշխատանքի տեղավորման հարցերին` նշելով, որ 60-ից ավելի մասնագետ արդեն իսկ աշխատում է հանրապետության տարբեր բուժհաստատություններում:

Նախարարը պատասխանել է ոլորտի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան