copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:08 25-10-2023

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին․ քննարկվել է համագործակցության հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզիին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել մանրամասներ՝ այս պահին փոխհամաձայնեցման փուլում գտնվող աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչվող հուշագրերի վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում այս պահին սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները։ Վերջինս խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի մասին և նշել, որ ԱՍՀ նախարարությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ տեղահանված անձանց աջակցելու նպատակով։

Ընդգծելով հավասար հնարավորությունների ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նախարարն անդրադարձել է Քուվեյթի աջակցությամբ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցմանը, որտեղ այժմ բնակվում են անկողնային խնամքի կարիք ունեցող շահառուները․ քննարկվել է համագործակցության շարունակականությունը։

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը։ Ուրախ կլինենք նաև ծանոթանալ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաների հիմնահարցերի ոլորտներում քուվեյթական փորձին և պատրաստակամ ենք համագործակցելու այս ուղղություններով ևս»,- նշել է նախարարը։

Դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական ու համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

«Հայաստանի և Քուվեյթի միջև առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորված։ Քուվեյթում հայերը տարբեր ոլորտներում են աշխատում․ օրինապահ են և աշխատում են ջանասիրաբար, ինչը շատ գովելի է։ Քուվեյթցիները բծախնդիր սպառողներ են, և չեմ չափազանցի, եթե ասեմ, որ երբ նրանք տեղեկանում են, որ աշխատանքը կատարված է հայի կողմից՝ արդեն իսկ վստահ են, որ այն իսկապես բարձրորակ է»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են փորձի, տեղեկատվության և ուսումնասիրությունների իրականացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։ Ընդգծվել է նաև ոլորտային հուշագրերի ստորագրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությանը հաղորդել համակարգված բնույթ՝ ներառելով առավել լայն ուղղություններ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում