Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 00:58 25-10-2023

Չեմպիոնների լիգա․ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» հաղթանակ տարան

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կայացան 6 հանդիպումներ։

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» Հարի Մագուայերի միակ գոլի շնորհիվ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։ Ավելի վաղ «Բավարիան» 3։1 հաշվով առավելության էր հասել «Գալաթասարայի» նկատմամբ։

B խմբում «Արսենալը» 2։1 հաշվով հաղթեց «Սևիլիային», իսկ «Լանս» - ՊՍՎ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

C խմբում «Ռեալը» Ռոդրիգոյի և Բելինգեմի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց «Բրագային», որի միակ գոլը խփել է Դյալոն։ Խմբի մյուս խաղում «Նապոլին» Ռասպադորիի միակ գոլի շնորհիվ ուժեղ գտնվեց «Ունիոն» Բեռլինից։

D խմբում «Ռեալ Սոսիեդադը» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ Իսպանական թիմի հայազգի հարձակվող Արսեն Զաքարյանը բացակայում էր հայտացուցակից։ Ավելի վաղ, խմբի մյուս խաղում «Ինտերը» 2։1 հաշվով հաղթել էր «Զալցբուրգին»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել