Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:29 24-10-2023

Կոմոտինիում հայ-հունական դիվանագիտական հարաբերությունները խորհրդանշող խաչքար է բացվել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հայ-հունական բարեկամության և Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը խորհրդանշող խաչքարի բացման ու օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ` Հունահայ թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ Գեղամ արք. Խաչերեանը, Կոմոտինիի հոգևոր հովիվ Գերպ. Տ. Հովհաննէս Ծ. Վրդ. Սաղտըճեանը, Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Յորգոս Կալանձիսը, Կոմոտինիի շրջանի մուսուլմանական կրոնական համայնքի մուֆթի Ջիհատ Խալիլը, Կոմոտինիի թաղային խորհրդի ատենապետ Ստեփան Մաթևոսյանը, քաղաքային և մարզային իշխանությունների, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կոմոտինիի հոգևոր հովիվ Գերպ. Տ. Հովհաննէս Ծ. Վրդ. Սաղտըճեանը, Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Յորգոս Կալանձիսի խոսքը ընթերցեց Վարդ Բասմաջյանը, տարբեր ելույթներով հանդես եկան Կոմոտինիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Կլեոպատրա Ստոյանիդուն, ինչպես նաև Մարոնիայի և Կոմոտինի թեմի գլխավոր հոգեվորականը ընթերցեց Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի ողջույնի խոսքը՝ փոխանցելով վերջինիս շնորհավորանքները այս ոգեշնչող նախաձեռնության համար։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից միջոցառմանը ուղերձով հանդես եկավ դեսպանության հյուպատոս Արթուր Օհանյանը։ Ուղերձում մասնավորապես ասվում էր հետևյալը․ «Կոմոտինիում խաչքարի տեղադրումը հայ և հույն ժողովուրդների դարերի ընթացքում կերտած և բարի ավանդույթ դարձած բարեկամության դրսևորումն է, և կցանկանայի արձանագրել, որ վերջին երեսուն տարիների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կա ներուժ, կան բոլոր նախադրյալներն այս բարեկամությունը խորացնելու և հասցնելու ռազմավարական մակարդակի։ Դեսպանության համար մեծ պատիվ է աջակցելու այս աստվածահաճո նախաձեռնությանը, և մեր հնարավորության սահմաններում միանալու Հունաստանի թեմի առաջնորդական փոխանորդ և Կոմոտինիի հոգևոր հովիվ Գերպ. Տ. Հովհաննէս Ծ. Վրդ. Սաղտըճեանի կոչին»։

Դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձում ընդգծվեց նաև այն փաստը, որ խաչքարի բացումը տեղի է ունենում համայն հայության համար խորհրդանշական ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կանգնած է անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև։ «Դարեր շարունակ հայերը և Հայաստանը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց հայրենիքում ապրելու ու արարելու գերագույն նպատակ, ու այսօր այս խաչքարը խորհրդանշում է հանուն խաղաղության՝ հայերի մշտական պայքարը, մեր ազգի տոկունությունը և խիզախությունը․ սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին այստեղ՝ հստակ արձանագրելով Հայաստան պետության անսասան հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը հանուն խաղաղության թե՛ մեր տարածաշրջանում և թե՛ դրանից անդի»։

Ավարտելով ուղերձը, հյուպատոսը դեսպանի անունից իր խորին երախտագիտությունը հայտնեց Մարտիրոս և Թամար Բոզակյալաններին՝ իրենց նախաձեռնության համար։

Դեսպանի անունից երախտագիտության խոսքեր փոխանցվեց նաև Գերպ. Տ. Հովհաննէս Ծ. Վրդ. Սաղտըճեանին, Կոմոտինիի հայկական համայնքին այս իսկապես պատմական և խորհրդանշական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել