Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 24-10-2023

Աշխարհը 5 տարի ականատես է լինում, որ հայը չի կարողանում 1 դավաճանի հարց լուծել․ պատգամավոր

«Հասկանում եք ինչ օրի ենք հասել, որ մենք մեր հասարակության մեջ չենք կարողանում մի դավաճանի հարցերը լուծել, ու սպասում ենք՝ երրորդ երկրներից ով ինչ կասի։ Ամենևին ցնակություն չունեմ և անհրաժեշտություն չեմ տեսնում Նիկոլի և երրորդ պետությունների կամ այդ պետություններում ինչ-որ անհատների հետ ունեցած իր հարաբերություններից խոսել»,- այս մասին Ազգային ժողովում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ ըննդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ ռուսական ОРТ հեռուսըաալիքով հեռարձակվող հաղորդմանը, որտեղ քննադատություններ էին հնչում Նիկոլ Փաշինյանի հասցեին։

«Եթե ճիշտ եմ հիշում, Նիկոլը շատ մեծ հաճախականությամբ անդադար շնորհակալություն է հայտնում ՌԴ նախագահին, նամակներ է գրում նրան, հետևաբար իրենք իրենց հարաբերությունները առանց մեզ էլ կարող են կարգավորել։ Ես կարծում եմ՝ մենք այլ կարևոր խնդիր ունենք։ Ամբողջ աշխարհը 5 տարի է ականատես է լինում նրան, թե ինչպես հայ հասարակությունը չի կարողանում լուծել մեկ հայ դավաճանի հարցը, ով ուղղակի արդեն բոլորի համար ակնհայտ հնարավորություններով և պայմաններով հանձնում է մեր պետությունն ու պետականության շահերը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի