copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:37 24-10-2023

ՌԴ Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական իրավունքների իրավունքների ճանաչման հարցը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման անորոշ ժամկետով հետաձգել է երկրի տարածքում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության ծավալման դեպքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Գործակալությունը մեջբերել է Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը, որոնց համաձայն՝ նման որոշման պատճառը Հայաստանի կողմից ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ չշնորհելն է։

«Այս օրինագծով, ըստ էության, նախատեսվում էր Հայաստանին որոշակի հավելյալ արտոնություններ շնորհել։ Եվ դա այն դեպքում, երբ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ բան չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ Մենք հենց դրա հիման վրա ենք որոշում թույլատրել ազգային վարորդական իրավունքների կիրառումը Ռուսաստանի տարածքում, թե ոչ»,- ասել է նա։

Վոլոդինը նշել է, որ այս պահին իրենց երկրների կողմից թողարկված վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում կարող են օգտագործել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները։ «Մենք նման որոշում կայացրել ենք, քանի որ ռուսաց լեզվի կարգավիճակն այդ երկրներում ամրագրված է սահմանադրորեն»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ