copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:14 24-10-2023

Ֆրանսիան նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին. չմիջամտել Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը հստակ նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին չմիջամտել Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը։ Ինչպես փոխանցում է Timesofisrael.com-ը, այս մասին Մակրոնն ասել է Իսրայել կատարած այցելության ժամանակ։

Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան «այլ պոտենցիալ ահաբեկչական խմբավորումներին, որոնք ցանկանում են միանալ այս գործողությանը նախազգուշացրել է, որպեսզի չմտնեն կռվի մեջ»: Նրա խոսքով՝ Ֆրանսիան «հստակ նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին ուղիղ հաղորդագրություններով»:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, Երուսաղեմում հյուրընկալելով Ֆրանսիայի նախագահին, ասել է, որ Իսրայելը «պարտավոր է ոչնչացնել իր թշնամիներին»։ Նա նաև նշել է, որ Իրանը Լիբանանում «կրակի հետ է խաղում»։ «Եթե «Հեզբոլլահ»-ը մեզ պատերազմի մեջ ներքաշի, ապա պարզ է, որ Լիբանանը կվճարի դրա գինը», - ասել է նա:

Մակրոնը իր հերթին նշել է, որ ահաբեկչական կազմակերպություններին պետք է հարվածել, բայց Իսրայելը պետք է «թիրախային գործողություններ» իրականացնի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը