copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:57 24-10-2023

Գուրգեն Արսենյանը հաստատել է, որ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար

Ոնց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերը գտնվում են ՌԴ-ում: Մինչև էդ պա՞րզ չէր, այսինքն՝ ինձ առաջարկ չէին արե՞լ, իմ փաստաթղթերն ուղարկել էին ՌԴ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն առաջարկ արվե՞լ է ՌԴ-ում նշանակվել ՀՀ դեսպան:

«Դուք հիմա իրականացնում եք հարցախույզ՝ մերժե՞լ են, թե՞ չէ: Այսինքն՝ առանց Արսենյանին հարցնելու, առանց առաջարկ անելու վերցրել են, Արսենյանի անունով ագրեմա՞ն են ուղարկել։ Փորձեք ճշտել ընթացակարգերը ՀՀ-ում, ընթացակարգերը հետևյալն են, որպեսզի որևէ մեկին որևէ պոստի առաջարկ անեն, այդ մարդն անցնում է հայկական ընթացակարգերով: Ո՞նց եք կարծում, առանց ինձ առաջարկություն անելու՝ գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, որից հետո ՌԴ-ն, եթե պատասխանի՝ նոր ի՞նձ առաջարկելու են, որ ես որոշեմ՝ գնալու եմ, թե՞ չէ։ Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում», - ասաց Արսենյանը՝ միաժամանակ հերքելով իր թեկնածության ագրեմանները Մոսկվայի կողմից մերժվելու մասին լուրը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը