copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:28 24-10-2023

Վաշինգտոնը գոհ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն ուղղված Էրդողանի քայլից

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտի հաստատման վերաբերյալ Թուրքիայում ընթացած գործողություններին:

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հիշյալի հայտին առնչվող արձանագրությունը, որն էլ ուղարկվել է խորհրդարան:

«Մենք ողջունում ենք այդ քայլը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ այդ օրինագիծը մեկ պահ առաջ քննարկվի և հաստատվի Թուրքիայի խորհրդարանում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էր դեռևս 2022 թվականի մայիսի 18-ին, սակայն Թուրքիան և վերջինիս դաշնակից Հունգարիան առ այսօր հրաժարվում էին հաստատել այդ երկրի դիմումը։ Հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Էրդողանը համաձայնել էր աջակցել այս գործընթացին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի