copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:05 24-10-2023

Լավրովը պնդում է՝ սահմանազատման հարցերը համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է միայն ՌԴ-ի ձեռքում

Ռուսաստանը դեմ չէ որևէ շփումների, որոնք հայերն ու ադրբեջանցիները օգտակար են համարում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նախօրեին Թեհրանում կայացած Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։

Լավրովը շեշտել է, որ սահմանազատման հարցերը քննարկելու եւ համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։

«Փորձագետները քաջ գիտակցում են, որ սահմանազատման հարցերը քննարկելու եւ համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում մեծ խնդիր սարքել դրանից: Եթե ցանկություն ունեն, թող իրենց «բախտը փորձեն» Բրյուսելում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերել գործնական սահմանազատումը սկսելու հարցում»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ «հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել էին ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու»։

«Ցավոք, հանձնաժողովը երկար ժամանակ չէր հավաքվել։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել (եւ շարունակվում են) ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը «մեծ հաշվով լուծված է»։

«Կողմերը համաձայնվել են, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Դա էր հիմնական չլուծված խնդիրը։ Հիմա մնում են գործնական քայլերը հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Առաջին հերթին խաղաղության պայմանագիր պատրաստելու, սահմանները սահմանազատելու եւ առանց խոչընդոտների տրանսպորտային ու տնտեսական կապեր հաստատելու մասին։ Ռուսաստանը համակարգող դեր է խաղում այս բոլոր գործընթացների առնչությամբ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը