copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 23-10-2023

Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը:

Կառավորության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ:

Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին: Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով` իրանական այլ ընկերություններ ևս պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում: Միաժամանակ նա նշել է, որ իրանական կողմն իր հերթին շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ: Մեհրդադ Բազրփաշը համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ տարանցիկ ավտոմայրուղու կառուցումը կնպաստի տարածաշրջանային բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը