copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 10:30 23-10-2023

Լոնդոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված գալա համերգ

Հոկտեմբերի 21-ին Լոնդոնի Սուրբ Ջոն Սմիթ Սքուեր համերգասրահում տեղի է ունեցել գալա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

Համերգի կազմակերպիչն էր Բրիտանահայկական «Քլինգեն» երգչախմումբ և մշակութային ասոցիացիան՝
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհրդի հովանու ներքո:

Երեկոն վարել է անվանի դերասանուհի Ջոանա Զորյանը։

Համերգի ընթացքում հնչել են «Խաչատրյանա» նվագախմբային սյուիտի բրիտանական պրեմիերան՝ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետներից հատվածների պոպուրի, այնուհետև «Գայանե» բալետներից հատված «Լեզգինկա», որը կատարել է Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախումբը՝ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:

Համեգի առաջին բաժինը եզրափակվել է Խաչատրյանի «Գարուն Երևան» երգով, որը կատարել է անվանի տենոր Սիփան Օլահը՝ իր Քլինգեն կամերային նվագախմբի հետ։ Նվագախմբային ստեղծագործությունների գործիքային փոխադրումները կատարվել էին հատուկ այս համերգի համար:

Հնչել են նաև Խաչատրյանի հանճարեղ գործիքային և ոկալային ստեղծագործությունները:

Համերգի ավարտին դեսպան Վարուժան Ներսիսյանը Սիփան Օլահին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղարկած պատվոգիրը՝ արտերկրում հայ մշակույթի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհուրդը չէր մոռացել նաև արցախահայերին. այնտեղ տեղադրվել էր նվիրատվությունների արկղ՝ բռնի տեղահանված արցախահայությանը օգնելու նպատակով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում