copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:22 21-10-2023

ՔՊ-ն նիստ կհրավիրի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը։

Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել։ ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի եւ Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները եւ առաջիկա բրյուսելյան այցի զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում։

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը