Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 18:05 20-10-2023

Լարված մրցավեճ՝ խաղաղ ելքով․ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»։

Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղը լարված պայքարում ընթացավ։

Հանդիպման 28-րդ րոպեին Վիլելան առաջ մղեց տանտերերին․ «Փյունիկը» առաջին տնային խաղն էր անցկացնում Շենգավիթի մարզադաշտում։

«Արարատ-Արմենիան» կարողացավ ոչ-ոքի կորզել հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ալվին Թերան։

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» 23 միավորով 3-րդն է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ