copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:41 20-10-2023

Ադրբեջանը պատրաստվում է Ստեփանակերտի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանը տեղադրել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում պատրաստվում են առաջիկա օրերին Ստեփանակերտի կենտրոնում Ստեփան Շահումյանի արձանի փոխարեն Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը։

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել, շինարարական աշխատանքները մեկնարկել են։

Մեր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամայր եկեղեցուց մինչև հրապարակ իջնող Վազգեն Սարգսյանի անվան գեղեցիկ պողոտան փոխվել է Նուրի փաշայի անունով, «Պիտաչոկից» մինչև Ազատության հրապարակ՝ «Կալչեվոյ» հասնող Ազատամարտիկների պողոտան՝ Ադրբեջանի պողոտա, Թումանյանի փողոցը՝ Ռասուլզադեի փողոց, Հեքիմյան փողոցը՝ Ահմեդ Ջավադի փողոց, դեպի «Դեդո-բաբոյի» արձան տանող Մեսրոպ Մաշտոցի փողոցը՝ Բաքվի փողոց։

Ամենակարևորը, Ստեփանակերտի «Երևան» հյուրանոցի անունը պահպանել են՝ վերափոխելով «Իրեվան»։ Սպասենք Ստեփանակերտի դպրոցներից մեկը Նիկոլ Փաշինյանի անունով կոչելուն»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը