copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:50 19-10-2023

Կարծում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքերում պետք է տեղ գտնեն 1720-ականների Արցախի մասին տեղեկություններ․ Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ, «Հայոց պատմության» դպրոցական ու բուհական դասագրքերում պետք է տեղ գտնի 1720-ական թթ. Արցախի հայության և զորքի մասին արխիվային մի փաստաթղթից քաղված հետևյալ պատմական տեղեկությունը։

1723 թ. դեկտեմբերից ի վեր Ղարաբաղի հայոց զորքի առաջնորդների մոտ գտնվող ռուսաց կայսեր պատվիրակ Իվան Կարապետը՝ 1725 թ. օգոստոսի 16-ին կանցլեր Գ. Ի. Գոլովկինին գրած նամակում այսպես էր նկարագրում Արցախում կենտրոնացած հայկական նորաստեղծ զորքի մարտունակությունն ու ժողովրդի մարտական ոգին.

«Այսպիսի մարտունակ ժողովուրդ, որ այստեղ (Ղարաբաղում) կա, Ղզլբաշի երկրի (այն է՝ Սեֆյան Պարսկաստանի) որևէ այլ մասում չկա. այսօր (Ղարաբաղի) բոլոր 12,000 ձիավորները զինված են կայծքարե հրացաններով ու թրերով։ Իսկ հետևակայիններն այնքան շատ են, որ միայն Աստված գիտի [նրանց թիվը], և բոլորն էլ հրացան ունեն։ (Ղարաբաղում) ամեն օր պատրաստում են 10 հրացան ու կայծքարե փակաղակ»։

Այս և զուգահեռ պատմական տեղեկությունների մանրամասն քննությունը ներկայացված է հետևյալ հոդվածում՝

«ՀԱՅԿԱԿԱՆ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ» 1720-ԱԿԱՆ ԹԹ.». — «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ», 2023, № 1 /8/, էջ 38-60
(https://hayrazmik.com/the-armenian-military-industry.../...)»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը