copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:35 19-10-2023

ՆԳՆ ՓԾ տնօրենն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ատեստավորման գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։

Կամո Ցուցուլյանը՝ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի և ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղել է տեխնիկական սարքավորումներով հագեցած և հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ նախատեսվում է ս. թ. հոկտեմբերի 23-ից անցկացնել ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փրկարարական ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։

Տնօրենը ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողին տվել է հստակ հանձնարարականներ և ցուցումներ՝ ատեստավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ։

Այնուհետև ՓԾ տնօրենը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին, ՏՏ լաբորատորիային և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական և վերապատրաստման ծրագրերին, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, հետևել դասապրոցեսին, զրուցել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը ՓԾ տնօրենին է ներկայացրել ոլորտին առնչվող ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում և լրացվում է:

Իր խոսքում տնօրենը նշել է մասնագիտական ոլորտում կրթության նորարարական մեթոդների ներդրման և կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացած խնդրին անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել։

Տնօրենը նաև եղել է ակադեմիայի գույքի և տեխնիկայի պահպանման պահեստներում, ծանոթացել գործնական պարապմունքների համար առկա տեխնիկական միջոցներին և դասընթացների անցկացման հնարավորությունների ամբողջ շրջանակին, տվել է մի շարք հանձնարարականներ։

Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից: Ատեստավորման շրջանակներում ստուգվում են ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը։ Նշված ամբողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի