copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:59 19-10-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախագահն ասել է.
«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, ինչը շատ անհրաժեշտ է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար, և քաղաքական աջակցությունը, որն արտահայտվում է հայտարարություններով, և, իհարկե, նաև՝ բարոյական, մարդկային աջակցությունը, որը մեր կողմից մեծապես գնահատվում է: Միշտ դժվար օրերին բարեկամները օգնության են հասնում կամ ձեռք են մեկնում, հիմա Ձեր օրինակը և Ձեր քայլը հենց այդպիսին է:

Վստահ եմ, նաև որ Ձեր այցելության ժամանակ շատ կոնկրետ քննարկումներ կլինեն, որոնք կնպաստեն մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

Վարչապետ Շիմոնիտեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեշտել է, որ կարևորում է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում արդյունավետ համագործակցությունը և վերջինս շարունակական զարգացման հստակ միտում ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական քաղաքական, տնտեսական փոխգործակցության խթանման և առկա համագործակցային ներուժի լիարժեք իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանական և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Եվրամիության և միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու հետագա զարգացումը:

Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների և լուծումներ գտնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հստակ դիրքորոշումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել