copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:04 19-10-2023

Երևանում տղամարդը կրակոցներ է արձակել Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակից. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ժամանելով նշված վայր «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է:

Քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ վերջինս հայտնում է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ