copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:30 18-10-2023

Ռուսաստանն ու ԱՄԷ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստ են հրավիրել

Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու դիմում են ներկայացրել՝ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածի պատճառով։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի ԱԽ բաց հրատապ նիստ են խնդրել՝ Գազայում հիվանդանոցին հարվածի հետ կապված»,- գրել է նա։

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը Իսրայելին մեղադրել էր Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, կա առնվազն 500 զոհ։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցին հարվածի պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» խմբավորումը։ Իսրայելի զինված ուժերի փոխանցմամբ՝ հիվանդանոցի վրա ընկել է մեկ հրթիռ, որը գրոհայիններն արձակել էին Իսրայելի ուղղությամբ։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ այնուհետև հրաժարվել Հորդանանում այդ երկրի թագավորի, Եգիպտոսի ու ԱՄՆ նախագահների հետ հանդիպումից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ