Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:33 18-10-2023

Ամուսինս է ինձ բերում ԱԺ․ ՔՊ-ական պատգամավորը՝ ամուսնուն օգնական նշանակելու մասին․ news.am

Ես այսօր «Ժողովուրդ» օրաթերթից եմ իմացել, որ ամուսինս Ազգային ժողովից աշխատավարձ է ստացել ու շատ զարմացել եմ. դա սուտ է: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իր եղբորն ու ամուսնոն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում:

«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում:

Ինչ վերաբերում է եղբորս, նա երկար ժամանակ նաեւ մեր կուսակցական ընկերն է, եւ նա իմ օգնականը չէ, մեր գործնկեր պատգամավորի օգնականն է: Այս մասին տվյալ լրատվամիջոցը ճիշտ է գրել, երեկ ինձ զանգել, պարզաբանում էին խնդրում եւ ես տվել եմ պարզաբանումը եղբորս պահով, բայց ամուսնուս պահով ինձ համար անակնկալ էր: Անգամ օրենքը թույլ չի տալիս, որ ընտանիքի անդամին գրանցեմ անձամբ ինձ օգնական»,-ասաց նա՝ հավելելով, որ իր ամուսինը այլ զբաղվածություն ունի:

«Ես շատ զայրացած եմ իմ ամուսնու պահով, որովհետեւ այդտեղ գումար ստանալու մասին է խոսվում եւ ես հարկ համարեցի պահանջել հերքում»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին