copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:00 18-10-2023

Արցախը լուծարելու հարցում Փաշինյանն Ալիևից շատ է շտապում

«Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրությամբ հրամանագրի մեջ այսպես է նշված։ Եթե Արցախը լուծարվում է հունվարի 1-ին՝ նշանակում է, որ Արցախի բոլոր պետական ինսիտուտները, ենթակառուցվածքներն ու պետական մարմինները պետք է գործեն մինչև հունվարի 1-ը։

Բայց ըստ երևույթին արցախցիների աշխատավարձերը վճարվելու են մինչև հոկտեմբերի 1-ը, որովհետև Հայաստանի իշխանությունները չեն ուզում կամ վախենում են նույնիսկ մի քանի ամիս ավելի պահպանել Արցախի պետական ապարատն ու ազգային ինստիտուտները։

Բազմաթիվ քաղաքացիներ նշում են,որ Իլհամ Ալիևն ավելի հումանիստ է գտնվել արցախցիների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը։ Նա գոնե մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամանակ է տվել:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով նշված խնդրին ասաց.

«Իրանակում որևէ մեկը հումանիզմ չի դրսևորել, որովհետև պարզ է, որ այդ հրամանագիրը ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, որովհետև Արցախի որևէ պաշտոնյա, որևէ հայ մարդ նման հրամանագիր չէր ստորագրի, եթե Բաքվի շանտաժը և ուժի հարկադրանքը չլիներ։ Բայց նաև որևէ ձևով չի արդարացվում արցախցիների աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից չվճարելու ՀՀ Կառավարության մոտեցումը։ Արցախի հայերը ՀՀ քաղաքացի են, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված է, որ եթե որևէ մեկը ոչ իր կամքով կորցնում է աշխատանքը, պետությունը որոշակի ամիսներ հոգում է աշխատավարձի հարցը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում