copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:47 17-10-2023

«Դալմայի այգիներ» հնավայրի հնձանը կվերականգնվի

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մասնավորի հետ համագործակցությամբ, 2023-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել «Դալմայի այգիներ» անվամբ հայտնի հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում (հնագետ՝ Արման Նալբանդյան), որոնց արդյունքում բացվել է անխաթար մնացած մշակութային շերտ։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Կառույցն ամբողջությամբ ծածկված էր փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվեց հնձանն ու հեռացվեցին հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվեց անխաթար մնացած մշակութային շերտը, որի արդյունքում հնձանի ներսում բացվեցին կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Գտնվեցին 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ