Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:46 17-10-2023

Գյումրին սիրուն է, բայց իմ Ստեփանակերտին չի հասնի. արցախցի դպրոցական

Գյումրիում ապաստանած արցախցի երեխաները կամաց-կամաց ոչ միայն ընտելանում են նոր բնակավայրին, այլ նաև նոր դպրոցին։

Գյումրիի թիվ 21 հիմնական դպրոցում 20 արցախցի աշակերտ է սովորում, երեխաները հարմարվել են, այս մի քանի օրվա ընթացքում անգամ հասցրել են ընկերանալ։

Արցախցի Մարիամ Ղուկասյանը 7-րդ դասարանում է սովորում, ասում է՝ սիրուն է Գյումրին, բայց իր Ստեփանակերտին չի հասնի։ Դասարանցիների հետ ընկերացել է, բայց սիրտը, միտքը Արցախի իրենց տանն է, արցախցի ընկերների հետ, որոնց հետ կապը հիմա միայն հեռավար է։

«Դասարանիս երեխեքը շատ բարի են, շատ լավն են, իսկ ուսուցիչների վերաբերմունքից ոգևորվում եմ ու ավելի լավ եմ սովորում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի դպրոցականը։

Դանիելա Հակոբջանյանը 5-րդ դասարանում է սովորում։ Մի քանի օր առաջ են Ասկերանի շրջանից բռնի տեղահանվել, ընտանիքի հետ դժվարությամբ հասել Հայաստան։

«Այստեղ ինձ լավ եմ զգում, բայց Արցախում ինձ համար ավելի լավ էր, ճիշտ է, սա էլ է իմ հայրենիքը, բայց Արցախը շատ եմ կարոտել»,- ասում է արցախցի դպրոցականը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ