Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:57 17-10-2023

Հանրահավաքների առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ. Արսեն Բաբայան

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային ընդվզումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նաեւ նշել է. «Մեկը՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում (սեպտեմբերի 19-ի դեպքեր), մյուսը՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում (սեպտեմբերի 20-ի դեպքեր)։ Այս երկու քրեական վարույթներով, իմ մոտ առկա տվյալների համաձայն, քրեական հետապնդում է հարուցվել 35 անձի նկատմամբ։ Կան նաև բազմաթիվ այլ անձինք, որոնց վերաբերյալ տվյալները ինքս չունեմ։

Այս պահին այդ անձանցից ազատազրկված են 20-ը։ Տնային կալանք է կիրառվել ընդամենը 3 անձի նկատմամբ։ 2 անձ ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել (կալանք չի կիրառվել)։ Նրանցից 5-ի վերաբերյալ վարույթներով պաշտպանությունն իրականացնում եմ անձամբ և վստահաբար պնդում եմ, որ նրանք քաղաքական հետապնդման զոհեր են։ Իմ պաշտպանյալներից 2-ն այս պահին ազատության մեջ են, իսկ 3-ը՝ բանտարկված։

Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են մինչ այսօր։ Իմ պաշտպանյալներից վերջինը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է հոկտեմբերի 6-ին, երբ իմանալով, որ իր նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին։ Մեղադրյալներից 10-ի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չունեմ։

Առանձնահատուկ ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին, որոնք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ինձ հետ, պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ։

Այս ընթացքում ակտիվ աշխատել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդություն (վերահսկողություն) իրականացնող խմբի ներկայացուցչի հետ և ստացել անհրաժեշտ արագ արձագանքներ և միջամտություններ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան