Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետև մեր երկիրը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը», - ասաց նա՝ շեշտելով՝ նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, զոհերի, գերիների, անհետ կորածների ու հուսահատությունների հանգամանքը։ Նա ասաց, թե Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կմ-ով, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է միայն, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ այդպես էլ չնշելով 29 800 քառակուսի կմ-ն։ «Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն ու հիմք է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին։ «Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու ռազմական նոր ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում», - հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:01 17-10-2023

Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում. Փաշինյան

Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետև մեր երկիրը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը», - ասաց նա՝ շեշտելով՝ նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, զոհերի, գերիների, անհետ կորածների ու հուսահատությունների հանգամանքը։

Նա ասաց, թե Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կմ-ով, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է միայն, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ այդպես էլ չնշելով 29 800 քառակուսի կմ-ն։

«Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն ու հիմք է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին։

«Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու ռազմական նոր ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում», - հայտարարեց ՀՀ վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին