copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:44 17-10-2023

Սպանություն՝ Լոռու մարզի Աքորի գյուղում. սպանություն կատարած 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում Արթուր Ս-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը, իբրև թե, խոչընդոտվել է, ինչից հետո Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.-ի և Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս-ի միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, և այդ ընթացքում դեպքի վայր է եկել Արթուր Ս.-ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն, ով ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա, և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս-ի ձախ թիկնային հատվածին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ:

Ոստիկանները մի քանի հասցեներ են ստուգել՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրան հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև այդ ամենին ականատես եղած անձանց ինքնությունը:

Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը